ԱՄՆ-ում COVID-19-ի հետեւանքով օրական մահացությունն աճում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգներում նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության պատճառով օրական մահացությունն աճում է։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա։
Մասնագետների հաշվարկներով՝ ԱՄՆ տարածքում անցած օրվա ընթացքում մահացել է 1 293 մարդ։ CNN-ն նշում է, որ սա օգոստոսի 19-ից ի վեր օրական մահացության ամենաբարձր ցուցանիշն է։
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով միջին օրական հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատությամբ աճել է 5 տոկոսով եւ կազմում է 38 037 դեպք։
Ջոն Հոփքինսի համալսարանի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 6,62 մլն դեպք, մահացել է 196,4 հազարից ավելի մարդ։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



