Արայիկ Հարությունյանի ելույթը որակում ենք ոչ կոռեկտ ու բարեկրթության սահմաններն անցնող. Իվետա Տոնոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ազգային ժողովի նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը պատասխանեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի երեկվա հայտարարությանը, ով խոսել էր ինչ-որ բռնաբարության մասին (ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հայտնի գործին):
Տոնոյանը նշեց, որ ԲՀ խմբակցությունը բացարձակ անհարիր է համար Արայիկ Հարությունյանի ելույթի ավարտական հատվածը, ինչպես նաև դրական հաջորդած գնահատականները. «Մենք դրանք որակում ենք ոչ կոռեկտ ու բարեկրթության սահմաններն անցնող: Ինչ վերաբերում է պարոն Հարությունյանին, ապա մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը մենք չենք տեսնում, որովհետև մի նախարար, ով իր գործունեության ընթացքում աչքի է ընկել բացառապես տարատեսակ տրանսգենդերների հետ հասկանալի չէ կրթության, գիտության, մշակույթի, թե սպորտի ոլորտների նյուանսները քննարկելով, կամ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան վերացնելով, այդ նախարարի պաշտոնավարման նպատակահարմարությունը չենք տեսնում»,-ասաց նա: