Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

2019թ. Թուրքիայում Էրդողանին վիրավորելու համար ավելի քան 3800 մարդ է ազատազրկվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Past.am

Նոր զեկույցի համաձայն՝ անցյալ տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար Թուրքիայում ավելի քան 3800 մարդ ազատազրկման է դատապարտվել:

Թուրքական BirGun լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական դատական համակարգը սույն մեղադրանքով 3831 ազատազրկման դատավճիռ է կայացրել, ինչը 87%-ով ավելին է, քան 2018-ին, երբ 2046 մարդ էր դատապարտվել:

Թուրքիայի քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է ենթադրում նախագահին վիրավորելու համար, իսկ օրինախախտին սպառնում է ազատազրկում ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով: Պատժաչափը կարող է ավելացվել, եթե վիրավորանքն արտահայտվում է հանրային ոլորտում:

Քանի որ վերջին չորս տարվա ընթացքում ձերբակալությունները շարունակում են աճել, իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են արել Թուրքիային դադարեցնել հետապնդումները «նախագահին վիրավորելու» համար, և կառավարությանը մեղադրել են այլախոհ ձայները լռեցնելու նպատակով օրենքն օգտագործելու համար:

Մերձավոր Արևելքի հարցերով միջազգային հարաբերությունների խորհրդի գիտաշխատող Հենրի Բարքիի խոսքերով` «Թուրքիայի դատական համակարգն ահռելի ճնշման տակ է գտնվում Էրդողանի հասցեին ցանկացած քննադատություն կասեցնելու համար»:

«Ամենակարևոր խնդիրն այն է, որ դատական համակարգը Թուրքիայում այլևս անկախ չէ. այն հիմնականում հետևում է նախագահական պալատի հրահանգներին»,-ասել է Բարքին Al Arabiya-ին տված հարցազրույցում:

Էրդողանի օրոք թուրքական կառավարությունը բարակ սահմանագիծ է դրել քննադատական մեկնաբանության և վիրավորանքի միջև, կարծում է աքսորված թուրք լրագրող Բյուլենթ Քենեսը:

2016-ի հուլիսին Էրդողանին քննադատող սյունակ գրելուց հետո Քենեսին մեղադրել և դատապարտել են երեք ցմահ և ևս  15 տարվա ազատազրկման: Նա խուսափել է պատժից և այժմ ապրում է Եվրոպայում:

«2015 թվականից սկսած ես մի շարք ազատազրկումների եմ դատապարտվել Էրդողանին վիրավորելու համար, պարզապես նրա հասցեին իմ սովորական քննադատության պատճառով: Ես կարող եմ ընդգծել այն փաստը, որ այսպես կոչված «վիրավորանքի» դեպքերի ճնշող մեծամասնությունը ոչ մի կապ չունի իրական վիրավորանքի հետ»,-ասել է Քենեսը Al Arabiya-ին տված հարցազրույցում:

Եվրոպայի խորհուրդը, որի անդամ է նաև  Թուրքիան, կարծիք է հայտնել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի վերաբերյալ, որը քրեականացնում է կառավարության ղեկավարին վիրավորելը,  և պնդել է, որ «պետք է հստակ տարբերակել քննադատությունն ու վիրավորանքը»:

Նախագահին վիրավորելու վերաբերյալ մեծ թվով հետաքննությունները «շատ հավանական է, որ սարսափեցնող ազդեցություն ստեղծեն ամբողջ հասարակության վրա», - ասված է խորհրդի` դեռևս 2016 թվականի հայտարարությունում:

Խորհուրդը նաև խոր անհանգստություն է հայտնել Քենեսի պես լրագրողների նկատմամբ բազմաթիվ մեղադրանքների առթիվ: 

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ