Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կտրականապես դեմ եմ՝ ֆիզիկական անձը հավասար հիմունքներով պաշտոնատար անձանց հետ համարվի հայտարարատու և նույն տեղեկությունները տա. Ռ. Բադասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Հանրային ծառայության մասին և կից ներկայացված օրենքների փաթեթում լրացում և փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է պաշտոնատար անձինք, օրինակ եթե հանգստի են մեկնում ու այդ գումարը գերազանացելու է 2 մլն դրամը, դա ևս հայտարարագրեն, ԼՀԿ-ական պատգամավոր Կարեն Սիմոնյանը հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝ նախագծի իմաստը ո՞րն է, եթե անցնելու ենք ընդհանուր հայտարարգրման համակարգի:

«Այսինքն՝ բոլորն են հայտարարագրվելու, ավելի հարմար չէ՞ր օրենքը բերել՝ որպես մաս այդ փաթեթի»,- հարցրեց պատգամավորը:

Բադասյանը նշեց՝ կտրականապես դեմ է, որ ֆիզիկական անձը հավասար հիմունքներով պաշտոնատար անձանց հետ համարվի հայտարարատու և նույն տեղեկությունները տա:

«Չի կարող նույն ծավալը լինել ուղղակի, որովհետև հետապնդվող նպատակները բոլորովին այլ են: Այսօր շատ երկրներում գոյություն ունի համատարած հայտարարագրման ինստիտուտը և այն նպատակները, որ այդ ինստուտն է հետապնդում և այն նպատակը, որը հետապնդվում է քննարկվող նախագծով և առհասարակ հայտարարտու անձանց հաշվետվողականությունը ապահովելու համար, բոլորովին այլ է:

Կարծում եմ՝ հետագայում պետք է համադրում անենք ուղղակի համընկնող հատվածների մասով՝ անձանց լրացուցիչ չծանրաբեռնելու համար»,- նշեց նախարարը:

Պատգամավորն էլ հետաքրքրվեց՝ նախագծով ծախսային դրույթը ուժի մեջ է մտնելու հունվարի մեկից, իսկ ընդհանուր օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրը, ինչո՞ւ է տարբերություն դրվել, ինչո՞ւ չի հնարավոր կազմակերպել այս գործընթացը հաջորդ տարվա համար միանգամից: «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդքան հզորություն ունի՞ որ մեկ ու կես ամսվա ընթացքում կարողանա այդքան հայտարարագիր ընդունել»,- ասաց Կարեն Սիմոնյանը:

Բադասյանը նշեց՝ ակնհայտ է, որ որդեգրել են այնպիսի մոտեցում, որ ծախսերի հայտարարգրին վերաբերող դրույթները ուժի մեջ մտնեն 2021 թվականի հունվարի մեկից, ինչը նշանակում է, որ առաջին հայտարարագրման պարտականությունը կլինի 21 թվականի համար՝ կներկայացվի 22 թվականին, որ անձը մեկնում է հանգստի իր բանկային փոխանցմամբ կատարված ծախսը ֆիքսի, որ հետագայում իմանա, որ դա հայտարարգրում ներառելու է:

Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԹրամփը հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը նշված է որպես ԱՄՆ տարածքներից մեկը Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Կիևի ռազմական ենթակառուցվածքները. Պեսկով Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի Փաստեր չկան, բայց վստահ ենք՝ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ. անհետ կորածի հարազատ Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ Ինչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութՀՖՖ նախագահը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» պատմական հաջողության համար 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար Հայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնումԻրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջըՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար «Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինԿառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ է, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է. Տիգրան Աբրահամյան Ucom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՀայաստանում աղիքային վիրուս է տարածված. տեղեկատուՈւկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինՄահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը ԱՄՆ-ն Իրանի հետ չի բանակցում՝ կենտրոնանալով տնտեսական պատժամիջոցների վրա. Թրամփ Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից․ մինչ այդ նա իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկելՀայաստանը փորձում է վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, բայց մատակարարումների ծավալը նվազագույն է. ՌԴ ԱԳՆ Իրանը սպառնացել է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ճնշման պարագայում CENTCOM-ի ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ. Լավրով Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. երբ կավարտվի պատերազմըՍիրիայի նախագահը քրդերի առաջնորդին նշանակել է խորհրդական Իրանի դիրքորոշումը խաղաղությունն ու համագործակցությունն է․ Փեզեշքիան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 28-ին Կատարի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման հարցը Այս ամռանը Գերմանիայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 15,800-ի Եվրոպա լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները Վթար է. ջուր չի լինելու