Հետազոտությունը ցույց է տվել, թե մարդու վրա ինչպես են ազդում ընկճախտային մտքերը
ԼԱՅՖ1in.am-ը գրում է.
Համաձայն Տեխասի համալսարանի վերջին հետազոտության` ընկճախտը կարող է բացասական ազդեցություն ունենալ հիշողության վրա, գրում է NDTV-ն: Նույնիսկ ընկճախտային մտքերն են բացասաբար ազդում հիշողության վրա:
Բացասական մտքերը ընկճախտ ունեցող մարդկանց գլխում ավելի երկար են մնում: Այդ մտքերը, որոնք առաջանում են արտաքին դրդապատճառներով, երբեմն ընկճախտում գտնվող մարդուն թույլ չեն տալիս մտքի թելը պահել: Դա ապացուցվել է, երբ հետազոտողները փորձ են կատարել 75 ուսանողների մասնակցությամբ, որոնցից 30-ն ունեցել են ընկճախտի նշաններ:
Մասնակիցներին հանձնարարել են հիշել թվերի հերթականությունը: Ընկճախտի նշաններով մարդիկ ավելի շատ են մոռացել թվերը: Դրա բացատրությունն այն է, որ հիշողությունը ընդունակ է սահմանափակ տեղեկատվություն պահել: Իսկ ընկճախտային մտքերն ուղեղում շատ տեղ են զբաղեցնում, քանի որ մարդուն չեն լքում: Հետևաբար խնդիրներ են առաջանում՝ կապված նոր տեղեկատվության յուրացման հետ:



