Բելառուսում անկախ ԶԼՄ-ներն ի նշան բողոքի նյութերն առանց լուսանկար են հրապարակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսում գործող անկախ լրատվամիջոցները որոշել են սեպտեմբերի 17-ին իրենց հրապարակումիներին կից որևէ լուսանկար չտեղադրել՝ այդպիսով իրենց համերաշխությունը հայտնելով նախօրեին ձերբակալված ֆոտոլրագրողներին, հաղորդում է svaboda.org-ը։
Նշվում է, որ ի նշան բողոքի ավելի քան մեկ տասնյակ լրատվամիջոց իր նյութերն ուղեկցում է հետևյալ գրառմամբ՝ «այստեղ պետք է լիներ լուսանկար, բայց ոչ ոք չկա, որ լուսանկարի։ Բելառուսում ֆոտոլրագրողներին բանտ են ուղարկում»։
Ֆոտոլրագրողներ Ալեքսանդր Վասյուկովիչը և Վլադիմիր Գրիդինը սեպտեմբերի 16-ին 11 օրով կալանավորվել են «չարտոնված հանրահավաքին մասնակցելու» համար:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



