Նյու Յորքի քաղաքապետն իրեն եւ իր աշխատակիցներին ուղարկել է չվճարվող արձակուրդի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն իրեն եւ իր աշխատակիցներին ուղարկել է չվճարվող արձակուրդի, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն: Քաղաքը կորցրել է 9 մլրդ դոլար եկամուտ:
Քաղաքապետի խոսքով՝ այդ միջոցը թույլ է տալիս տնտեսել առնվազն միլիոն դոլար: New York Times-ի հաղորդմամբ՝ Դե Բլազիոն մտադիր է անվճար աշխատել իր մեկշաբաթյա արձակուրդի ժամանակ: 500 աշխատակիցների մեծ մասը չի հանգստանա, այլ կշարունակի աշխատել քաղաքապետարանում: Դե Բլազիոն չվճարվող արձակուրդի ժամանակ կզրկվի մոտ 4972 դոլարից:
Քաղաքապետարանի բյուջեն ներկայիս ֆինանսական տարում կլինի 12 տոկոսից քիչ՝ համեմատած անցած տարվա հետ: Համաձայն օգոստոսյան զեկույցի՝ Նյու Յորքը կորցրել է 336 մլրդ դոլար:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



