Ուկրաինայում տղամարդը փորձել է ինքնասպան լինել երկրի նախագահի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական Դնեպրոպետրովսկում (Դնեպր) տղամարդը փորձել է հրապարակավ ինքնասպան լինել: Այս մասին գրում է eadaily.com կայքը:
Ինքնասպանությանն առավելագույն «հնչեղություն» տալու համար տղամարդը որոշել է կյանքին վերջ տալ շրջանային ադմինիստրացիայի շենքի դիմաց:
Տղամարդը փորձել է դանակով ինքնասպան լինել և նույնիսկ հասցրել է շեղբով ծակել որովայնը: Այնուամենայնիվ, հրապարակային «խարակիրին» ձախողվել է: Ինքնասպանը ողջ է մնացել, շտապօգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց:
Տղամարդը, բացատրելով իր արարքը, ասել է, որ այդպիսով «փորձել է բողոքել Ուկրաինայի ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկիի դեմ»: Միևնույն ժամանակ ոստիկանների և դատաբժշկական փորձագետների հետ զրույցում նա չի կարողացել որևէ հիմնավոր դժգոհություն արտահայտել Զելենսկիի հասցեին:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



