Թուրքիայի իշխանությունները խստացնում են երկրի քաղաքացիների նկատմամբ հսկողությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում անվտանգության խցիկները եւ ճանապարհային խցիկները ինտեգրվելու են անհատի վկայականի եւ վարորդական իրավունքի տվյալներին։ Բոլոր տվյալները ստացվելու են Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր նոր վարչություն, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Անվտանգության վարչությունը եւ Արտակարգ իրավիճակների համակարգող կենտրոնը կսկսեն աշխատել «մի քանի ամսվա ընթացքում»։
Նրա խոսքով՝ RFID չիպերով նոր սերնդի անհատի թուրքական վկայականներում հավելվելու են վաորդական իրավունքի մասին տվյալները։ Ապագայում համակարգին են ինտեգրվելու նաեւ բանկային հաշիվները եւ բժշկական ծառայությունները, նույնականացման քարտերում պահպանվելու են քաղաքացիների եւ բնակիչների կենսաչափական տվյալները, ներառյալ մատնահետքերը։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



