Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 66 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում սեպտեմբերի 17-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 66 մարդ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։
Նշվում է, որ 1 օրում անցկացված 109.985 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․648 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման 1.143 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 263.745 մարդ, իսկ 1.372 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 298.039 և մահվան 7․315 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 965.165-ի։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



