ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Միջերկրածովյան խնդրով Թուրքիա-Հունաստան չորրորդ հանդիպումն է կայացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ավարտվել է Թուրքիայի և Հունաստանի զինվորական պատվիրակությունների չորրորդ հանդիպումը։ Նրանք քննարկել են Միջերկրական ծովում լարվածության թուլացման ուղիները։ Այս մասին հայտնել են Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունից, գրում է «Անադոլու» գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյուս հանդիպումը ծրագրվում է անցկացնել հաջորդ շաբաթ։ Նշվում է, որ բանակցություններն աշխատանքային բնույթ ունեն և ուղղված են զինված ուժերի «անջատման միջոցառումների» համաձայնեցմանը՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում միջադեպեր թույլ չտալու համար։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



