3 փաստ Լեդի Գագայի «հայկական» տեսահոլովակի մասին
ԼԱՅՖ2020 թվականի սեպտեմբերի 18-ին թողարկված Լեդի Գագայի (Lady Gaga) «911» տեսահոլովակը իրարանցում առաջացրեց Հայաստանում:
Հոլովակի համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, իսկ Լեդի Գագան որոշ դրվագներում նմանակում է Սոֆիկո Չիարուլեիին: Կադրերից մեկում կարելի է տեսնել ոստիկանական ժապավենի վրա գրված «Զգուշություն» բառը, որն անգլերեն Caution-ի բառացի թարգմանություն է:
Մեդիամաքսը 3 փաստ է ներկայացնում տեսահոլովակի մասին:
Ռեժիսորը
Հոլովակի ռեժիսորը հնդկական ծագում ունեցող Թարսեմ Սինգհն է: Նա տարբեր առիթներով ասել է, որ Սերգեյ Փարաջանովը իր ոգեշնչման աղբյուրներից մեկն է:
Սինգհը մանկությունն անցկացրել է Իրանում, որտեղ աշխատում էր նրա հայրը:
Թարսեմ Սինգհը նկարահանել է R.E.M խմբի Loosing My Religion հանրահայտ երգի հոլովակը, որը 1991 թվականին 6 մրցանակ շահեց MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում:
Մասնավորապես, այն ճանաչվեց «Տարվա վիդեո», իսկ Սինգհը մրցանակ ստացավ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում: