Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամալ Քլունին հրաժարվել է պատվավոր պաշտոնից՝ վիճահարույց բրիտանական օրինագծի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Past.am

Բրիտանացի իրավապաշտպան եւ իրավաբան Ամալ Քլունին հրաժարվել է մամուլի ազատության հարցերով Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցչի պաշտոնից: Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին ուղարկած հրաժարականի նամակում ասում է, որ իր որոշումը կապված է վիճահարույց օրինագիծ ընդունելու բրիտանական կառավարության մտադրության հետ, որը խախտում է Brexit-ի համաձայնագրի պայմանները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինձ սարսափեցրեց այն լուրը, որ կառավարությունը մտադիր է ընդունել ներքին շուկայի մասին օրինագիծ՝ օրինագիծ, որը «խախտում է միջազգային իրավունքը»՝ հենց կառավարության խոստովանության համաձայն»,- ասում է Քլունին Իրավաբանների միջազգային ասոցիացիայի կողմից շրջանառվող նամակում: Իրավապաշտպանը նշել է, որ այլեւս չի կարող «այլ պետություններին կոչ անել հարգել եւ կատարել միջազգային պարտավորությունները, երբ Միացյալ Թագավորությունը հայտարարում է, որ ինքը դա չի անի»:

Brexit-ի վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի դրույթները շրջանցելու բրիտանական ղեկավարության մտադրությունը կտրուկ արձագանք է առաջացրել Բրյուսելի եւ Վաշինգտոնի, Շոտլանդիայի եւ Ուելսի ղեկավարության, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցության շատ անդամների կողմից: Նախկինում Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած բոլոր հինգ ողջ քաղաքական գործիչները դեմ են արտահայտվել օրինագծին: Քննադատներն առաջին հերթին նշում են հեղինակության այն վնասը, որը երկիրը կրելու է խախտելով ընդամենը մեկ տարի առաջ ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրի տառը: Անգլիայի եւ Ուելսի փաստաբանների խորհուրդը նախազգուշացրել է, որ «խախտելով օրենքի գերակայությունը սկզբունքը»՝ թագավորության իշխանությունները վտանգի տակ են դնում բրիտանական դատական համակարգի նկատմամբ մարդկանց վստահությունը:

Օրինագիծը նախատեսված է կարգավորել Միացյալ Թագավորության բաղկացուցիչ մասերի միջեւ առեւտրային կապերը 2020թ․ դեկտեմբերի 31-ի Brexit-ի անցումային շրջանի ավարտից հետո: Այն նաեւ ծառայում է որպես ապահովագրություն՝ ԵՄ-ի հետ առեւտրային բանակցությունների ձախողման եւ Brexit-ի գործարքի պայմանները արմատապես մեկնաբանելու Բրյուսելի փորձերի դեպքում՝ եթե խոչընդոտներ ստեղծվեն Մեծ Բրիտանիայից Հյուսիսային Իռլանդիա ապրանքների տեղափոխման համար: Վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ նրա համախոհները ասում են, որ կառավարությունը ձգտում է ԵՄ-ի հետ առեւտրային գործարք կնքել եւ չի ցանկանում խախտել միջազգային օրենսդրությունը: Միեւնույն ժամանակ, նրանք պնդում են, որ Բրյուսելն անբարեխիղճ է գործում՝ ակնկալելով, որ թագավորությունը նույնիսկ Brexit-ից հետո հետեւելու է ԵՄ կանոններին եւ ուղենիշներին: Կառավարության ղեկավարի խոսքով, ներկայացված օրինագծի հաստատումը «կենսական նշանակություն ունի» «Միացյալ Թագավորության տնտեսական եւ քաղաքական ամբողջականությունը երաշխավորելու համար»:

 
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Մահացել է դերասան Արման Ումրշատյանի մայրըԼույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՄի´ թողեք, որ օրացույցը սահմանափակի Ձեր ամառային ծրագրերը Ինչ եղանակ կլինի ամբողջ սեպտեմբերինԵվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար