Շյուրլե. Հույս ունեմ՝ կհաղթենք «Ման. Յունայթեդին»
ՍՊՈՐՏ«Վոլֆսբուրգի» հարձակվող Անդրե Շյուրլեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից ունեցած ակնկալիքներից: Հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 8-ին, Մանչեսթեր «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում:
-Հիշում եմ իմ առաջին հանդիպումն «Օլդ Թրաֆֆորդում»: Այդ ժամանակ ես «Չելսիի» մեկնարկային կազմում էի՝ «կեղծ 9 համարի» դիրքում: Դա ինձ համար նշանակալի պահ էր, քանի որ խաղում էին մեծագույն թիմեր:
Այժմ մեզ շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում, քանի որ կողմերը շատ մոտիվացված են: 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճելու և «Վոլֆսբուրգի» պատմություն մտնելու հիանալի հնարավորություն ունենք: Հույս ունեմ՝ կհաղթենք,-Շյուրլեի խոսքը մեջբերված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը



