Յոսիհիդե Սուգան պատրաստվում է Մայք Պոմպեոյի հետ հանդիպմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան պատրաստվում է Տոկիոյում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպել հոկտեմբերի սկզբին, փոխանցում է NHK-ն։
Սա կլինի երկրի վարչապետի պաշտոնում Սուգայի ընտրվելուց հետո երկու դաշնակիցների առաջին հանդիպումը։
Սպասվում է, որ Պոմպեոն Ճապոնիայի մայրաքաղաք կայցելի բանակցություններ վարելու Ճապոնիայի, Ավստրալիայի եւ Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարների հետ։ Բանակցությունների ժամանակ կողմերը պետք է քննարկեն կորոնավիրուսի համավարակի հետ կապված համագործակցության եւ «ազատ ու բաց Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» հարցերը, փոխանցում է Reuters-ը։
Սպասվում է, որ կիրակի Սուգան հեռախոսային բանակցություններ կանցկացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



