Բեյրութի նավահանգստում դարձյալ պայթուցիկ նյութեր են հայտնբավերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼիբանանի բանակը հայտարարել է պայթյունի հետեւանքով ավերված Բեյրութի նավահանգստում որոնողական աշխատանքներ կատարելիս 1,3 տոննա հրավառության հայտնաբերման մասին, հայտնում է Reuters-ը։
Հաղորդման համաձայն՝ նավահանգստում խուզարկության ժամանակ 1320 կգ հրավառությունը հայտնաբերվել է պահեստում 120 արկղերում։ Ամերկացի ինժեներները դրանցից ազատվել են։
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 4-ին։ Հրդեհի պատճառով պայթել էր պահեստում երկար ժամանակ պահպանվող 2750 տոննա ամիակի սելիտրան։ Զոհվել էր մոտ 190 մարդ, ավելի քան 6 հազարը մարմնական վնասվածքներ էր ստացել, ավերվել էին հազարավոր բնակելի շենքեր։
Սեպտեմբերի սկզբին Լիբանանի բանակը Բեյրութի օդանավակայանի մուտքի մոտ հայտնաբերել էր եւս 4.35 տոննա ամիակի սելիտրա։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



