Թրամփը չի հասկանում, թե ինչ է նշանակում լինել նախագահ․ Ջո Բայդենի մեղադրանքներն ուղղված նախագահ Թրամփին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանատու է երկրում կորոնավիրուսով հիվանդ մարդկանց մահացության մեծ թվի համար, հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը:
Քաղաքական գործիչը կարծում է, որ ԱՄՆ առաջնորդը չի էլ փորձում ձևացնել, թե անում է իր գործը: Ըստ Բայդենի, Թրամփը չի հասկանում, թե ինչ է նշանակում լինել նախագահ:
«Վերջին վեց ամիսների ընթացքում ավելի քան երկու հարյուր հազար մարդ է մահացել: Այսքան կորուստներ ունենք, քանի որ միակ բանը, որ անհանգստացնում է նախագահին, ֆոնդային շուկաներն ու ընտրություններն են», – ասել է Բայդենը:
ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղում է կորոնավիրուսային վարակի տարածմամբ. Վարակվել է 6,9 միլիոն մարդ, ապաքինվել է 4,1 միլիոն հիվանդ, մահացել է ավելի քան 200 հազար մարդ:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



