Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ՌԴ վարչապետ Միխաիլ Միշուստինը ստացել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու հրավերը։
«Մեկնելու որոշումը կախված է համավարակի իրավիճակից», - նշված է ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանում անցկացվելու է հոկտեմբերի 9-ին։
Խորհրդի վերջին նիստը հուլիսին անցկացվել էր հեռավար կարգով։