Հեղափոխական իշխանությունից շուտով մնալու են միայն աքսեսուարները. Վլադիմիր Մարտիրոսյան
ԲԼՈԳ«Մեկ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Կառավարության շենքի դիմաց իրենց տարբեր խնդիրներով և պահանջներով հավաքված մարդիկ նույն այն մարդիկ են, որոնց երկու տարի առաջ խոստացվել էր անցնել ուղիղ, թափանցիկ ժողովրդավարության, առանց որոնց որևէ որոշում չի ընդունվելու: Այդ մարդիկ եկել են իրենց վերաբերող որոշումների հետևից: Մինչդեռ ուղիղ ժողովրդավարություն ոչ միայն չկա, այլ նրանք այլևս որպես քաղաքական գործոն չեն էլ ընկալվում «թափանցիկ և աննախադեպ իշխանութունների» կողմից:
Հեղափոխական իշխանությունները զգու՞մ են, որ շուտով այս տեմպերով իրենց իշխանությունից ու լեգիտիմությունից մնալու են միայն աքսեսուարները, վրադիր Վահագն Հովակիմյանը, Հովիկ Աղազարյանը և Հրայր Թովմասյանի նվիրած գրիչը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



