Երևան, 28.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անկախության օրվա լուսավոր խորհուրդը հրավեր է ազգիս զավակներին վերարժեւորելու անցած դժվարին ուղին, մնալու հաստատուն. Գարեգին Բ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա առթիվ:

Շնորհավորանքում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփյուռս եւ շնորհավորում Անկախության տոնի բերկրալի առիթով։

Շուրջ երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը Տիրոջ օրհնությամբ կյանքի կոչեց անկախ պետականությունը վերահաստատելու իր դարավոր իղձը եւ հուսավառ սրտով նվիրվեց իր ազատ, նոր կյանքի կերտմանը։ Միշտ պարծանքով պիտի հիշվեն այս տարիներին համայն հայության միասնական զոհողություններն ու հանձնառությունները, որոնցով հայրենաշեն բազում ծրագրեր ու նախաձեռնություններ իրագործվեցին՝ վկայելով, որ մեր հավաքականությամբ ու միասնությամբ են մեր կյանքում արձանագրվում հաջողություններ ու հաղթանակներ։

Անկախության օրվա լուսավոր խորհուրդը հրավեր է ազգիս զավակներին վերարժեւորելու անցած դժվարին ուղին, մնալու հաստատուն՝ ազատ ապրելու եւ արարելու, մեր պետականությունը շենացնելու ձգտումի ու նվիրումի մեջ։

Այսօր, սիրելիներ, հակառակ բոլոր դժվարությունների, մեզ զորացնում են անկախության տարիների ձեռքբերումներն ու նվաճումները եւ հայրենիքի հանդեպ դրսեւորած սերը մեր ժողովրդի, որը սխրանք դարձավ մեր սահմաններում, նվիրում՝ կրթօջախներում, արգասավոր ջանքեր՝ արվեստի, գիտության բնագավառներում։ Հիրավի, ողջ հասարակության հանձնառությամբ ու նախանձախնդրությամբ է ամրանում պետականությունը, առաջադիմում յուրաքանչյուրի ջանք ու ավանդով։ Ամուր պահենք միաբան ու նվիրյալ մեր ընթացքը՝ քաջ գիտակցելով, որ «միաբանությունն է մայրը բարի գործերի» (Եղիշե)։

Աղոթք բարձրացնենք առ Բարերարն Աստված, որ խաղաղ ու ապահով պահի հայրենի մեր երկիրը եւ զորացյալ՝ մեր ժողովրդի սերն ու պատասխանատվությունը մեր պետականության հանդեպ, որպեսզի մեր հայրենիքը շենանա ու պայծառանա, եւ մեր զավակները սերնդեսերունդ շարունակեն արժեւորել Անկախության օրվա պանծալի խորհուրդը։

Թող մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի սերը, ողորմությունը եւ շնորհները լինեն մեզ հետ եւ բոլորի այսօր եւ միշտ. ամեն։

 
ՀՀ զինուժի տարբեր ստորաբաժանումները՝ Հանրապետության հրապարակում Զորահանդեսով Նիկոլը թաքցնում է 300.000 ադրբեջանցիների վերադարձի խնդիրը. Գառնիկ Մ. ԴավթյանԻրանը հայտարարել է ԱՄՆ шվիաբազային hարվածելnւ մասին Դու կարող ես ունենալ լավագույն զենքը, բայց այն չհասնի նշանակետին անկազմակերպ լինելու պատճառով. Գոհար ՂումաշյանՀունիսի 7-ից հետո մեր երկրում լավ փոփոխություններ են լինելու. Գագիկ ԾառուկյանՎթար է․ ջուր չի լինելու ԱՄՆ-ը hարվածել է իրանական ԱԹՍ-ների արձակման կայանին. Axios Ինչպես տարբերել առողջ ելակն ու դեղերով աճեցված ելակըՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Նիկոլն ունի իմ լիակատար աջակցությունը 2026թ․ հունիսի 7-ին վերընտրվելու համար․ Թրամփ Մենք ականատեսն ենք Հայաստանի հետ հիանալի նոր հարաբերությունների ձևավորմանը, որոնք շատ երկար ժամանակ լճացած վիճակում էին․ Ռուբիոն ներկայացրել է Թրամփին Հայաստան կատարած այցի արդյունքները «Հենց կմտածես, որ չի ստացվի նիհարել` նայիր ինձ». Պոնչ Առաջին ալիքը հրապարակել է «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթի մասնակիցների ցանկը «Արարատ-Արմենիան» ստացավ Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական գավաթը (տեսանյութ) Մայիսի 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու ՀՏ Հայկոն և Գևորգ Գասպարյանը նվաճել են Էվերեստի գագաթը Մեկ միլիարդ ներդրում միայն տուրիզմի զարգացման համար․ Սամվել ԿարապետյանՄԻՊ-ը ծանոթացել է «Խնամք» ՀԿ Սպիտակի խնամքի կենտրոնի շահառուների իրավունքների իրացման գործընթացին Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակն ու կարձագանքի ըստ անհրաժեշտության. ԱԳՆ Վարդանանց ոգին ընդդեմ այսօրվա իրականության. Նարեկ ԿարապետյանՄեկ կամ միգուցե մի քանի նախարարություն կլինի Գյումրիում․ ԿարապետյանՏարածվող տեղեկատվությունը, թե ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում․ ՍԱՏՄ Մեր ձայնը ոչ մեկին չենք տալու, դրանում վստահ եղեք․ ԿարապետյանՀայ կինը ուժեղ է և կարող է շատ լուրջ հարցեր լուծել․ Սամվել ԿարապետյանՄայիսի 29-ին, հունիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին և 5-ին լույս չի լինելու Մենք կպայթեցնենք Ալիևի փչած փուչիկը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի. «Ուժեղ Հայաստան»Պետրոս Ղազարյանի հարցազրույցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի հետՄայիսի 29-ին արցախցիներին կներկայացվեն պարզաբանումներ ընտրական իրավունքի և դրա իրացման ընթացակարգերի վերաբերյալ. Արցախի տեղեկատվական շտաբ Սիրելի երիտասարդ դու ունես հնարավորություն հանդիպելու ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանԵրևանում ո՞ր փողոցները փակ կլինեն մայիսի 28-29-ին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՀՀ - ի ամենամեծ ներդրողը մենք ենք․ Սամվել ԿարապետյանԿարկուտ կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Հայաստանի առաջնությունն ավարտված է․ հայտնի են արդյունքները Մեր խոսքը գործ է․ ԿարապետյանՀարգելի նպաստառուներ, ահա ինչպես են ձեզ զրկելու նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԴարձիր միլիոնուկեսից մեկը․ Սամվել ԿարապետյանՓորձագետը նախազգուշացրել է Հայաստանի տնտեսության մեջ վտանգավոր միտումների մասին Ժողովուրդ ջան պետք է գնալ ընտրատեղամաս, ունենանք մեծ մասնակցություն, ցույց տանք, որ որոշողը` Ժողովուրդն է․ գնանք ընտրությունների, որ դրանք չգան․ Արամ ՎարդևանյանՓաշինյան, դու և Ալիևը բավականին սինխրոն եք գործում․ Ալիկ ԱլեքսանյանՌուսաստանը դադարեցրեց Հայաստանից ծիրանի ներմուծումը «Լացիոն» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի պաշտոնանկության մասին Վանաձոր.փոփոխությունների ալիքն անկասելի է․ Մամիկոն ԱսլանյանԻ՞նչ կլինի մանկապարտեզներում, երբ ադրբեջանցիները գան․ «Ուժեղ Հայաստան»ՌԴ-ն նախկինի պես աջակցում է Հայաստանին սահմանային կառույցների ստեղծման և սահմանի պահպանության գործում․ ՌԴ ԱԴԾ Մենք չունենք դժգույն ոչ մի տարածք․ Սամվել ԿարապետյանԿունենանք ուրիշ Շիրակի մարզ․ Սամվել ԿարապետյանԵրևանում բախվել են «Mercedes», «Hongqi», «Chevrolet», «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները Զգուշացում․ մայիսի 27-28-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում