Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահին շնորհավորել է Աբու Դաբիի թագաժառանգը
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ Բին Զայեդ Ալ Նահյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Պատիվ ունեմ Ձերդ գերազանցությանը հղելու ամենաջերմ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարգավաճում»:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



