Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին հրամանագրեր է ստորագրել.
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել.
Մովսես Խորենացու մեդալով՝
- Սամվել Գևորգի Կարապետյանին հուշարձանագետ (հետմահու)
- Լիպարիտ Տիգրանի Սարգսյանին մանկագիր
- Մադլենա Մինասի Գարագաշյանին լրագրող, թարգմանիչ (Ռումինիա)
- Ալբերտ Վարազդատի Մուշեղյանին գրականագետ, թարգմանիչ
- Վաչե Ռոբերտի Շարաֆյանին կոմպոզիտոր
- Հաղթանակ Շմավոնի Շահումյանին գեղանկարիչ
- Հասմիկ Գեղամի Գրիգորյանին Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի
«Աշխատանքային վաստակի համար» մեդալով՝
- Մարտին Շահենի Երիցյանին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



