«Տաշիր»-ը հերքում է ՀԷՑ-ը գնելու մասին լուրերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Տաշիր» ընկերությունների խումբը հերքում է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն՝ խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը:
Այս մասին Մեդիամաքսի հարցմանն ի պատասխան ասել է «Տաշիր» ընկերության կորպորատիվ հաղորդակցման եւ մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զառա Աճեմյանը:



