«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը վարակվել է կորոնավիրուսով
ՍՊՈՐՏԱնգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 29-ամյա ֆուտբոլիստը 10 օր ինքնամեկուսացումից հետո դարձյալ թեստ կհանձնի։
Անցած մրցաշրջանում Իլկայ Գյուդոգանը «Մանչեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 50 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։
Անգլիայի առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» կմեկնարկի սեպտեմբերի 21-ին՝ երկրորդ տուրում հյուրընկալվելով «Վուլվերհեմփթոնին»։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։15-ին։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



