Մահացել է Սիլվեստր Ստալոնեի մայրը
ԼԱՅՖԱՄՆ-ում 98 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Սիլվեստր Ստալոնեի մայրը՝ Ժակլին Ստալոնեն, գրում է nydailynews.com կայքը:
Կնոջ մահվան հանգամանքների մասին տեղեկություն չկա: Ստալոնեն հայտնի աստղագուշակ, պարուհի էր, հետաքրքրվում էր կանանց ըմբշամարտով: Հայտնի է, որ նա կյանքի ընթացքում բազում պլաստիկ վիրահատություններ է տարել:
Ժակլին Ստալոնեն ծնվել է 1921 թվականին՝ Վաշինգտոնում: Նրա նախնիները 1888 թվականին Օդեսայից (Ռուսական կայսրություն) են արտագաղթել Միացյալ Նահանգներ:
Նա ունեցել է երեք երեխա՝ Սիլվեստր Ստալոնեն, երգիչ և երաժիշտ Ֆրենկ Ստալոնեն, ինչպես նաև դերաանուհի Տոնի դ’Ալտո: Ներկայում ողջ են միայն երկու որդին:

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



