Ընդդիմությունը միասնական ճակատով պահանջելու է Փաշինյանի հրաժարականը
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները հաղորդագրություն են տարածում, որում տեղեկացնում են, որ հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաքՀայրենասիրական ընդդիմությունն իր համախմբմամբ և միասնական ճակատով Փաշինյանի դեմ պայքարով՝ փողոց է հրավիրում ժողովրդի գիտակից հատվածին: Ընդդիմությունը ցանկանում է փրկել Հայաստանն այս սուտասանների իշխանությունից, որոնք միայն տուգանում են ժողովրդին՝փոխարենը միլիոնավոր դոլարներ են լափում:Արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմության միասնական պայքարը պսակվելու է հաջողությամբ՝ժողովուրդը զզվել է Փաշինյանի ստերից ու կեղծ լայվերից:Իշխանություններն ընդդիմության դեմ դուրս են բերելու իրենց ծանր հրետանին՝քրեական գործերը, ուժային կառույցներով ահաբեկելն ու ֆեյքերի ու ֆեյքային կուսակցությունների անդամների հակաընդդիմադիր գրառումները, սակայն դա այլևս չի օգնելու: Թափ հավաքող միասնական պայքարը հեռացնելու է այս ապիկար իշխանություններին:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



