Երևան, 14.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵՊՀ դասախոսը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և վարչապետի աշխատակազմին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երևանի պետական համալսարանի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի աշխատակազմի։ Սողոմոնյանը պահանջում է մասնակի ոչ իրավաչափ ճանաչել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու վարչապետի՝ օգոստոսի 7–ի որոշումը՝ խորհրդի երկու անդամի նշանակման մասով։ Խոսքը ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի և «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գևորգ Մուրադյանի մասին է, որոնց նշանակումն ըստ հայցվորի՝ ոչ լեգիտիմ է։

Սողոմոնյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ խորհրդի հիշյալ անդամների նշանակման հետ կապված առկա են ԵՊՀ կանոնադրության, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի դրույթների խախտումներ։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի օգոստոսի 25–ի նիստում Մենուա Սողոմոնյանն առաջարկել էր Վահան Պապիկյանի և Գևորգ Մուրադյանի լիազորությունների դադարեցման հարցն ընդգրկել նիստի օրակարգում, սակայն մերժում ստացել, ինչից հետո որոշել էր դիմել վարչական դատարան։

Անդրադառնալով Վահան Պապիկյանի նշանակման լեգիտիմությանը, Սողոմոնյանը նշեց, որ վերջինս Հոգաբարձուների խորհրդի անդամ է նշանակվել հիմնադրի կողմից՝ որպես պետական պաշտոնյա։ Մինչդեռ ըստ նրա՝ վարչապետի գործերի կառավարիչը չի համարվում պետական պաշտոն զբաղեցնող անձ, այլ կարող է համարվել պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձ (օրենքով պետական պաշտոններ զբաղեցնողների համար նախատեսված են ավելի խիստ սահմանափակումներ և կարգավորումներ)։

ԵՊՀ դեցենտի հիմնավորմամբ՝ ԵՊՀ կանոնադրության մեջ օգտագործված «պետական պաշտոն» հասկացությունը պետք է կիրառվեր գործող օրենսդրության նորմերի հիման վրա, այլ ոչ թե կամայականորեն։

Իսկ ինչ վերաբերվում է Գևորգ Մուրադյանին, ապա նա խորհրդի անդամ է նշանակվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից՝ որպես տնտեսության ոլորտի ճանաչված ներկայացուցիչ կամ համալսարանի հետ համագործակցող գործատու։ Սողոմոնյանի խոսքով՝ «Մետրիկա» ՍՊԸ-ն հասարակության շրջանում բոլորովին անհայտ, ոչ նշանակալի ընկերություն է և երբևէ չի համագործակցել համալսարանի հետ։

ԱՎԵԼԻՆ

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Վարդենյաց լեռնանցքում բուք է Մենք այժմ պատրաստվում ենք առաջիկա օրերին հանդիպումների ԱՄՆ և մեր եվրոպացի ընկերների հետ. Զելենսկի Կադրեր շրջիկ պատարագիցՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցեր Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ գերիշխանության դարաշրջանն ավարտվել է. Մերց Ինչ իրավիճակ է այս պահին Լարսում Հայ ժողովուրդը կանգնած է պատմական շրջադարձի առաջ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան ԱՄՆ Փրովիդենս քաղաքի Բրաուն համալսարանում կրակnցներ են հնչել. կա 2 զnհ, 8 վիրավnր Արևային վահանակներ բազմահարկ շենքերում. Պետությունը պատրաստվում է աջակցել դրանցՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ դեկտեմբերի 14-ի համար Կրկին բախումներ են տեղի ունեցել Թաիլանդի և Կամբոջայի սահմանին Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքիվ ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ․ երկու հետևություն մեզ համար․ Արմեն Աշոտյան Սպերցյանը ՌՊԼ-ի մրցաշրջանի աշնանային հատվածի լավագույն խաղացողն է․ Կեչինով Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում․ Հայաստանը 4-րդ հորիզոնականում է Ուժեղ քամու պատճառով կոտրվել է Ապարանի գլխավոր տոնածառը Հայտնի է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման ժամկետը Հնագետները բացահայտել են ավելի քան 6 200 տարի առաջ առյուծի հարձակումից հետո ողջ մնացած դեռահասի պատմությունը Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած անձանց ազատ արձակեցին Արտակարգ իրավիճակ․ ուժեղ քամին կոտրել ու տապալել է Ապարանի գլխավոր տոնածառը  «Մեր ձևով»-ը ՔՊ-ի համար լուրջ խնդիրներ է ստեղծում՝ ինչը բնականաբար լավ է․ Գառնիկ ԴավթյանՀայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիայի լիարժեք կիրառմանը. ԱԳՆ գլխավոր քարտուղար Մինչև 300,000 դրամ տուգանքները պետական մարմիններն այլևս չեն կարող բողոքարկել․ Սրբուհի Գալյան Մեսիի հեռանալուց հետո Կալկաթայի ստադիոնում զանգվածային անկարգություն է սկսվել (տեսանյութ) Անձրև, ձյուն․ ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 14-18-ը Հայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք․ Նարեկ ԿարապետյանՄարուքյանը ընդդիմադիրներին առաջարկում է համախմբվել՝ «Փաշինյանի թոշակի ուղարկելու համար» Վերին Լարսը կրկին փակ է Սյունիքի այցի ամփոփում․ փակվող դպրոցներ, կրճատվող աշխատատեղեր, դատարկվող գյուղեր․ Գոհար ՄելոյանՈվ ձեռք է բարձրացնում դպրոցի վրա, նա ձեռք է բարձրացնում Հայաստանի վրա․ Ռուբեն ՄխիթարյանՄիայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան․ Արթուր ԴանիելյանՍրբապղծություն՝ Նուբարաշենում․ մայրը, այցելելով 32-ամյա դստեր շիրիմին, հայտնաբերել է, որ գերեզմանից հափշտակել են սև գրանիտե ծաղկամանները Իսրայելի բանակը տեղեկացրել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկի մահվան մասին՝ Գազա քաղաքին հասցված հարվածի հետեւանքով «Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթեց Ֆրանսիան Շարունակելով «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամների այցը Սյունիքում՝ համոզված ենք, որ միասին կերտելու ենք ուժեղ ՀայաստանԼա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խորհուրդ է տվել Ալոնսոյին 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի․ Ալիկ ԱլեքսանյանԱյսօր տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության V համագումարը՝ նվիրված կուսակցության 10-ամյա հոբելյանինԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը ձգձգվում է․ Էրդողան Հատկապես սահմանամերձ համայնքներում դպրոց փակելը հավասարազոր է գյուղը դատարկելու կանաչ լույսին․ Մարիաննա ՂահրամանյանՌուսաստանի պատասխան միջոցներն՝ ուղղված ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցմանը, չեն ուշանա. Զախարովա «Չելսիի» եւ «Լիվերպուլի» հաղթանակները (տեսանյութ) Դատարանը պարտավորեցրել է Johnson & Johnson-ին 40 մլն դոլար վճարել մանկական ցանափոշու պատճառով քաղցկեղ ձեռք բերած կանանց Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Ալբերտը «Brave Heart» երգով շքեղ ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ»-ում (տեսանյութ) Հին Երևանից մինչև ընտանեկան հիշողություններ. Ազգային պատկերասրահը բացվել է «Հնչող պատկերներ» ցուցահանդեսը՝ նվիրված Մարկ Գրիգորի Աղասյանի 100-ամյակին Թբիլիսիում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլը»․ Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտը ելույթ կունենա 5-րդ համարի ներքոԷլի ասել եմ՝ գործող իշխանության հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. Էդմոն Մարուքյանը՝ դաշինք կազմելու մասին