ԵՄ գագաթնաժղովը հետաձգվել է, Շառլ Միշելը ինքնամեկուսացվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեպտեմբերի 24-ից 25-ը նախատեսված Եվրամիության գագաթնաժողովը հետաձգվել է, քանի որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսի ախտորոշման կապակցությամբ ինքնամեկուսացվել է:
Ենթադրվում է, որ երկօրյա գագաթնաժողովը կգումարվի հոկտեմբերի 1-ին: Այդ գագաթնաժողովի օրակարգում առանցքային թեմաներից մեկը Բելառուսի ղեկավարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունն է:
Եվրամիության արտաքին գործերի նախարարները չեն համաձայնեցրել այդ հարցը, քանի որ Կիպրոսը պահանջել է պատժամիջոցներ սահմանել նաև Միջերկրականում գազի արդյունահանման նպատակով ապօրինի ակտիվություն ծավալած Թուրքիայի նկատմամբ:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



