Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գագիկ Ծառուկյան, ժողովուրդ, հանրահավաք և իշխանական անկառավարելի մեծ վախ

ԲԼՈԳ
 
«Պոպուլիզմ», «մանիպուլյացիա» և «ֆեյք» բառերը վերջին երկու տարվա ընթացքում ամենաշատ գործածված բնորոշումներն են եղել իշխանության հասցեին: Եվ սա պատահական չէ: Սա իշխանության հստակ գնահատականն է:
Նորելուկ իշխանությունները ամենավերին մակարդակով հարմար տեղավորվեցին նախկինների համար կարված կոստյումների մեջ, ասեմ ավելին, կոստյումը դեռ մի քիչ էլ «լայնացրեցին», որ իրենց ամբիցիաների ու ախորժակի վրա լավ նստի: Ինչ խոսք, տպավորիչ տեսարան է, հեղափոխականները՝ նախկինների կոստյումներում:
Քաղաքական մշակույթը հայտնի բակային խաղի՝ «չլիկ դաստայի» մակարդակին իջեցրած փողոցային քաղաքական էլիտան ինքնապաշտպանական ռեֆլեքսով հարձակվում է բոլոր նրանց վրա, ովքեր համարձակվում են նորելուկների սխալը մատնանշել:
Վստահ եմ, որ բոլորիդ մտքին նույն մարդը եկավ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ժողովրդի կողմից հստակ հարգանք և վստահություն վայելող անձ, ում նկատմամբ ՄԵԾ վախի հոտը Կառավարական N1 տնից կիլոմետրերի վրա տարածվում է:
Պետբյուջեի հաշվին պահվող ֆեյքերի ՊՈԱԿ-ը, իշխանամերձ և իշխանահպատակ ԶԼՄ-ների մի ողջ ցանց՝ մի խոսքով իշխանական հակաքարոզչության ողջ պերճանքն ու թշվառությունը, այս օրերին դրսևորվում է Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի և անձի նկատմամբ:
Ցավոք թե բարեբախտաբար, իշխանական հակաքարոզչությունը ուղիղ էկվիվալենտ է իշխանական պրոֆեսիոնալիզմին՝ այսինքն կիսագրագետ է: Համացանցով մեկ ողողված, իսկ հաճախ էլ՝ կիսագրագետ պաշտոնյաների շուրթերից հնչող և Գագիկ Ծառուկյանին վերաբերող բոլոր թեզերը 1 րոպեում կարելի է փուչիկի նման պայթեցնել:Գանք հերթով:
1. Որպես «ծանր հրետանի» դաշտ է նետվել Գագիկ Ծառուկյանի՝ հակապետական ուժ լինելու թեզը: Տրամաբանական հարց՝ բա ա՛յ անգրագետներ, էդ «հակապետական» ուժի հե՞տ էիք հայտնի Հուշագիրը կնքում, էլ չասեմ, որ էդ «հակապետական» ուժն է ձեզ լեգիտիմացրել Խորհրդարանում: Ամոթը լավ բան է, հիշեք, միշտ պետք է գալիս:
Եվ հանկարծ ձեզ բնորոշ տոնով չսվաղեք հանկարծ, թե իբր Հուշագիրը միայն արտահերթ ընտրություններին է վերաբերել, նայե՛ք նկարին, կարդացե՛ք նաև մյուս կետերը(դուք չեք ուզում հիշեք, բայց հիշեցնող միշտ կգտնվի) ու հանգիստ նստեք տեղներդ:
2. Գագիկ Ծառուկյանը վերջին ժամանակներս իր աջակիցների հետ հանդիպումների շարք է նախաձեռնել: ԱՄեն հաջորդ հանդիպում ավելի մարդաշատ է ու ջերմ, քան նախորդը: Եվ որքան մարդաշատ է հավաքը, այնքան բարձր է իշխանական ցայտնոտի աստիճանը: Նույն իշխանահպատակ և բյուջեից սնվող լրատվականները սկսում են անմիջապես ոռնալ, թե հավաքը սակավամարդ էր: Եթե նման լուր եք տեսնում, ուրեմն հաստատ իմացեք, որ հավաքը շատ հաջողված է եղել:Ու իշխանականների վախի ու տագնապի պատճառը հենց այն է, որ հավաքները ձնագնդի էֆֆեկտն ունեն:
3. Հաջորդը նախկինների հետ համագործակցության չարչրկված և բարոյալքված թեզն է:
Հարգելի՛ իշխանականներ, դուք վաղուց դասական նախկին եք, բառիս բուն և բառարանային իմաստով, նախկինների հետ համագործակցում եք դուք (Հովիկ Աղազարյանի՝ հայտնի ձայնագրությունը վկա, թե հեղափոխությունը իլյուզիա է) և ձեր շարքերում նախկիններին տեղավորում եք կրկին դուք:Եվ վերջի վերջո նախկիններին այսօր կատարելագործում եք դուք:Բավական է էս փոքր ազգը պառակտեք ավելի փոքր մասերի, ու՞մ ջրաղացին եք ջուր լցնում:
Հարգելի «դեմոկրատ» իշխանություններ հանրահավաքը մարդու և քաղաքական ուժի սահամանդրական իրավունքն է:Հասկանալի է, որ միայն հանրահավաքի մտքից ցնցակաթվածի մեջ եք ընկնում, բայց սովորեք ձեզ տիրապետել և մի մատնեք ի լուր բոլորի ձեր վախերը:
Որքան էլ փորձեք այս օրերին ձեր առանց այն էլ կեղտոտ ագիտացիայով բոլոր կարմիր գծերը անդառնալիորեն հատել, միևնույնն է, «Բարգավաճ Հայաստանը» նայում և գնում է առաջ՝ ռեսուրսն ու էներգիան ներդնելով բարգավաճ երկիր կառուցելու մեջ: Այնպես որ, խնայեք բյուջեի փողերը, հակաքարոզչությունը ԲՀԿ-ի դեմ չի աշխատելու։
Нет описания фото.
Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորը