Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Հա­յաս­տա­նյաց Առա­քե­լա­կան սուրբ եկե­ղե­ցու Եպիս­կո­պո­սաց ժո­ղո­վը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՏՈՆԵՐ

Բեռնափոխադրողների միջազգային օր, Գվինեա Բիսաու՝ Անկախության օր, Կամբոջա՝ Սահմանադրության օր, Հարավային Կորեա և Հյուսիսային Կորեա՝ Բերքի օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Սուրբ Մերսեդեսի օր, Պերու՝ Զինված ուժերի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1878 – ծնվել է գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանը:

1916– Հովհաննես Այվազովսկու թոռը՝ օդաչու Կոնստանտին Արցեուլովը, պատմության մեջ առաջին անգամ ինքնաթիռով ոլորապտույտ է կատարել։

1920-հայ-թուրքական պատերազմի ընթացքում հայկական զորքերը ստիպված են եղել նահանջել Սարիղամիշ քաղաքի մոտ:

1940– ծնվել է ֆիզիկոս Արիկ Ալեքսանյանը:

1923- ծնվել է գրականագետ Էդվարդ Ջրբաշյանը։

1924 – ծնվել է նկարիչ Լևոն Կոջոյանը:

1940 – ծնվել է ֆիզիկոս Արիկ Ալեքսանյանը:

1981-ԱՍԱԼԱ-ն իրականացրել է Փարիզի թուրքական դեսպանատան 15-ժամյա գրավում, որը հայտնի է «Վան» օպերացիա անունով:

2006- Եվրախորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանության ընդունումը ընդունել որպես նախապայման Թուրքիայի անդամակցության համար:

2007-«Երազանք հանուն Դարֆուրի» գլոբալ քարոզչական արշավը հասել է Հայաստան, որը խորհրդանշական օլիմպիական ջահի երրորդ կանգառն է:

2009 – վախճանվել է անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը:

2013-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:

2015- լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս – արևել յան հատվածում: Հակառակորդի կրակոցներից սահմանամերձ Պառավաքարում բնակչության շրջանում եղել է մեկ զոհ, իսկ Բերդավանում՝ երկու զոհ և երկու վիրավոր: -Գյումրիում օծվել է Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցին:

2018- վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ներկա խորհրդարանը չունի գործելու մանդատ և պետք է ընտրություններ անցկացնել մինչև տարեվերջ:

2019-Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ, գեներալգնդապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի հրազենային վնասվածքով, դիակի մոտ եղել է հրազեն:

ԱՇԽԱՐՀ

768 –վախճանվել է ֆրանկների թագավոր Պիպին Կարճահասակը:

1541 –վախճանվել է գերմանա- շվեյցարացի ֆիզիկոս, բուսաբան, քիմիկոս Պարացելսը:

1664 -Նոր Հոլանդիայի նահանգապետ Պիտեր Ստյոյվեսենթը ստորագրել է կապիտուլացիա և Նոր Ամստերդամ քաղաքը հանձնել անգլիացիներին:

1724 -ստեղծվել է Փարիզի ֆոնդային բորսան:

1739 -ծնվել է ռուս պետական քաղաքական գործիչ, գեներալ-ֆելդմարշալ, կոմս Գրիգորի Պոտյոմկին-Տավրիչեսկին:

1801-Ռուսաստանի ցար Ալեքսանդր 1-ինի մանիֆեստով Արևել յան Վրաստանը միացվել է Ռուսաստանին և կոչվել Վրացական նահանգ։

1802 –վախճանվել է ռուս գրող և քննադատ Ալեքսանդր Ռադիշչևը:

1812 -Արգենտինայի անկախության համար մղվող պատերազմում տեղի է ունեցել ճակատամարտ Տուկմանեի մոտ արգենտինացի հայրենասերների և իսպանական կառավարական բանակի միջև:

1830 -Բելգիական հեղափոխության ընթացքում կազմավորվել է Բելգիայի ժամանակավոր կառավարություն:

1852–ֆրանսիացի Անրի Ժիֆֆերը իրականացրել է շոգեշարժիչով դիրիժաբլի առաջին թռիչքը։

1884 -ծնվել է հրաձգային զենքի գերմանացի նախագծող Հուգո Շմայսերը:

1896 – ծնվել է ամերիկացի նշանավոր գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը։

1902 – ծնվել է Իրանի հոգևոր առաջնորդ, Իրանի 1-ին գերագույն առաջնորդ Ռուհոլլա Խոմեինին:

1911 –ծնվել է խորհրդային քաղաքական գործիչ Կոնստանտին Չեռնենկոն:

1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ը միացել է Ատլանտյան դաշինքին։

1944 –հրապարակվել է Գերմանիայի հետպատերազմյան կառուցման՝ ամերիկացիների ստեղծած «Մարշալի պլանը», ըստ որի, Գերմանիան պետք է արդյունաբերական երկրից վերածվեր բացառապես գյուղատնտեսական երկրի:

1945 -վախճանվել է գերմանացի ֆիզիկոս, ռադիացիայի հաշվիչի ստեղծող Հանս Գեյգերը:

1948– ստեղծվել է «Հոնդա» ընկերությունը։

1953 -Հոլիվուդում կայացել է առաջին պանորամային ֆիլմի ցուցադրությունը:

1957 - Բարսելոնում բացվել է Եվրոպայի ամենամեծ «Կամպ Նոու» մարզադաշտը։

1960 – ԱՄՆ-ում ջուրն է իջեցվել առաջին ատոմային սուզանավը՝ «USS Enterprise (CVN-65)»-ը։

1968 - Սվազիլենդը դարձել է ՄԱԿ-ի անդամ։ 1973 - Գվինեա Բիսաուն անկախացել է Պորտուգալիայից։

1996– Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայում ստորագրվել է Ատոմային փորձարկումների արգելման մասին համաձայնագիրը։

1998 -Լիոնում (Ֆրանսիա) առաջին անգամ իրականացվել է մարդու ձեռքի փոխպատվաստում: 

Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլինՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան