ՌԴ մեկնելու ցանկությամբ հանդես եկողների հացադուլը շարունակվում է. նրանք կրկին գիշերել են Կառավարության դիմաց
ՎԻԴԵՈՌԴ մեկնելու ցանկություն հայտնող քաղաքացիները, որոնք մի քանի գիշեր է լուսացնում են Կառավարության բակում եւ հացադուլ են հայտարարում, երեկ էլ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Մեզ շատ ջերմ ընդունեց։ Մենք ներկայացրինք իրադրությունը. ասացինք, որ այս 200 հոգու մեկնելը հապճեպ է, պետք չի սպասել։ Պարոն վարչապետը խոստացավ ինչ-որ մի հարցում մեզ աջակցել»,- ասացին ակցիայի մասնակիցները։
Նրանք շեշտեցին, որ մանկահասակ երեխաներն իրենց հետ Կառավարության բակում չեն գիշերում. «Ապատեղեկատվություն է տարածվում, թե մեզ հետ գիշերում են երեխաները, չկա նման բան»։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



