Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Տնտե­սա­կան ան­կու­մը կան­խե­լու որևէ դրա­կան մի­տում դեռ չի նա­խանշ­վում. պե­տա­կան բյու­ջե­ում առ­կա մի­ջոց­նե­րը ոչ ռա­ցի­ո­նալ են օգ­տա­գործ­վում»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսական անկման տարեվերջյան հնարավոր ցուցանիշները ոչ լավատեսական են անգամ Կենտրոնական բանկի կանխատեսումներում: Այսօր արդեն ԿԲ-ն 6,2 տոկոս տնտեսական անկման հնարավորության մասին է հայտարարում: Անդրադառնալով այս ցուցանիշներին, նաև տնտեսական իրավիճակին առնչվող մի շարք հարցերի՝ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց. «Առկա տնտեսական իրողություններից ելնելով՝ կարծում եմ՝ մենք տարեվերջին երկնիշ տնտեսական անկում ենք ունենալու: ԿԲ կանխատեսումների փոփոխությունը դեպի ավելի վատ սցենարի, ըստ էության, վկայում է, որ տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները աշխուժացման կամ անկումը կանխելու որևէ դրական միտում դեռ չեն նախանշում: Նաև վիճակագրական կոմիտեի հրապարակած ամսական տվյալներն են վկայում, որ բոլոր ոլորտներում անկում ունենք:

Ընդ որում, այդ անկման տեմպը չի մեղմվում, իսկ կառավարության ձեռնարկած միջոցառումները բավարար արդյունք չեն տալիս»: Տնտեսագետի խոսքով, կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերի անարդյունավետությունը պայմանավորված է մի քանի խնդրով: «Նախ՝ կարծում եմ, որ կառավարությունը չէր պատկերացնում տնտեսական անկման չափը ու այն բացասական երկարատև գործընթացները, որոնք տեղի էին ունենում տնտեսության մեջ: Եվ դրա համար ընտրեց կարճաժամկետ լուծումների ճանապարհը, որն այս բացասական վիճակի գլխավոր պատճառն է: Բնականաբար, եթե կառավարությունն ավելի երկարաժամկետ սցենար մշակեր ու իր քայլերը պլանավորեր 6, 8, 12 ամիսների կտրվածքով, ծրագրերը մի փոքր այլ կլինեին, իսկ արդյունքներն ավելի գոհացուցիչ: Փաստացի, պարզապես տվյալ պահին ի հայտ եկող որևէ խնդիր կարճաժամկետ, ինչ-որ իմաստով նաև արագ լուծելու համար ծրագիր էր մշակվում:

Հինգ օրը մեկ կամ շաբաթը մեկ նոր ծրագիր էր մշակվում տվյալ պահին ինչ-որ խմբի կամ խավի խնդիր լուծելու համար, բայց հաջորդ շաբաթ մեկ այլ խնդիր էր ի հայտ գալիս: Պլանավորում չէր իրականացվում: Այն հանգամանքը, որ մի քանի ամսվա մեջ շուրջ 24 աջակցության ծրագիր մշակվեց ու դրվեց շրջանառության մեջ, վկայում է հենց համակարգվածության բացակայության մասին: Արդյունքում այն պետական միջոցները, որոնք պետական բյուջեից ուղղվեցին համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացմանը, կա՛մ արդյունք չտվեցին, կա՛մ այդ արդյունքը շատշատ ցածր էր»,-նկատեց մեր զրուցակիցը: Ըստ Կ. Խաչատրյանի, հարկային մուտքերի նվազումը տնտեսության մեջ տեղի ունեցող անկման օբյեկտիվ արտացոլումն է: «Տնտեսությունն անկում է ապրում: Այսինքն, տնտեսվարող սուբյեկտներն ամբողջ ծավալով գործունեություն չեն իրականացնում, բնակչությունը հնարավորություն չունի իր սպառողական ծախսերն ամբողջ ծավալով իրականացնել:

Բացի այդ, աշխատատեղեր են կրճատվել, զբաղվածությունն է նվազել և այլն: Այս ամենն ուղղակիորեն պետք է հարկային մուտքերի անկմանը հանգեցներ: Եթե տնտեսությունը ճգնաժամի մեջ է, եթե տարբեր ոլորտներում մեր ստեղծած հավել յալ արդյունքը փոքրանում է, դրա հիման վրա հաշվարկվող հարկերի ծավալը պետք է ավելի փոքր լինի: Ավելին ասեմ, վերջին ամիսներին ականատես ենք լինում բավականին կոշտ հարկային վարչարարության: Տնտեսվարող սուբյեկտներին անընդհատ տարբեր մանր խնդիրների պատճառով փորձում են տուգանել ու դրանով հավել յալ գումարներ բերել բյուջե: Բայց անգամ այդ կոշտ հարկային վարչարարության պարագայում մենք բյուջեի ցածր կատարողական ունենք»,-նկատեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է բյուջեի ծախսերի արդյունավետ կառավարման խնդրին, Կառլեն Խաչատրյանը շեշտեց. «Ըստ էության, եթե պետական միջոցներն արդյունավետ օգտագործվեին և արդյունավետ կառավարվեին, մենք մի փոքր այլ իրավիճակ կունենայինք:

Ընդ որում, խնդիրը չի վերաբերում միայն այս համավարակի շրջանում պետական միջոցների կառավարմանը: Առհասարակ, վերջին տարիներին վարվող բյուջետային քաղաքականության արդյունավետությունը ցածր է, և այդ առումով մի քանի պատճառ կա: Նախևառաջ պատճառը կարող ուժերի բացակայությունն է: Կառավարությունում կադրային խնդիր կա, ինչի մասին է փաստում նաև այն հանգամանքը, որ թե՛ 2018, թե՛ 2019 և թե՛ արդեն 2020թ. առաջին կիսամյակի տվյալներով մենք պետական բյուջեի կապիտալ ծախսերի էական թերակատարում ունենք: Սա վկայում է, որ պետական բյուջեում առկա միջոցները ոչ ռացիոնալ են օգտագործվում: 

Նույնը կարող ենք ասել նաև ընթացիկ ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսված միջոցների մասին, որովհետև, մեծ հաշվով, մենք բյուջետային քաղաքականության մեջ կտրուկ վերափոխումներ, կտրուկ փոփոխություններ չենք տեսնում: Իսկ նշվածի ամենալավ ցուցիչը մարդկանց կյանքի որակի փոփոխությունը պետք է լիներ, որը ավելի քան 2,5 տարվա ընթացքում դեռ որևէ կերպ շոշափելի չէ»: Ըստ տնտեսագետի՝ ճգնաժամի պայմաններում, երբ հարկային մուտքերը նվազում են, արտաքին պարտք վերցնելը ևս օբյեկտիվ հանգամանք է: «Ուզի թե ոչ, կառավարությունը պետք է մեծացնի պարտքը: Արտառոց բան չկա, երբ ճգնաժամային փուլում երկրի պետական պարտքն աճում է: Այստեղ խնդիրը պետական պարտքի կառավարման արդյունավետությունն է ու այն, թե այդ վերցված պարտքը ինչ ուղղություններով և ինչի վրա է ծախսվում: Հասկանալի է, որ մեր երկրի համար լրացուցիչ պարտքը խնդիրներ է առաջացնում:

Հետևաբար, այդ պարտքը պետք է ոչ միայն ներգրավենք ու փորձենք ընթացիկ ինչ-որ խնդիրներ լուծել, այլև արդեն այսօրվանից մտածենք այդ պարտքի մարման, պարտքը սպասարկելու հնարավորությունների մասին: Եթե հիմա պարտք ենք վերցնում, օրինակ՝ պետական ծառայողներին աշխատավարձ կամ թոշակառուներին թոշակ տալու համար, ստացվում է, որ այդ գումարն ուղղակի ծախսվում է ու այլևս տնտեսական որևէ էֆեկտ չի ունենում: Եթե պարտքը տնտեսական կարողություններ զարգացնելու ուղղությամբ ենք օգտագործում, ենթակառուցվածքների մեջ ենք ներդնում, ապա դա հետագայում ավելի մեծ արդյունք գրանցելու հիմք է: Այդ դեպքում պարտքը սպասարկելը ևս ավելի դյուրին է լինելու: Իրականում պետությունը չի կարող այս փուլում պարտք չվերցնել, այլընտրանք չկա: Մյուս կողմից՝ անընդհատ խոսվում է կոռուպցիայի դեմ պայքարի, նախկինում, այսպես ասած, թալանված գումարները պետական բյուջե վերադարձնելու ու եղած գումարներն էֆեկտիվ ծախսելու մասին:

Բացի այդ, անընդհատ պնդումներ էին արվում, որ բյուջեում փող կա, ու մենք այս առումով խնդիր չունենք: Հիմա այս հայտարարությունների ֆոնին արտաքին պարտքի մեծացումը մի փոքր անհասկանալի է»,-ընդգծեց տնտեսագետը: Անդրադառնալով մինչև 2050 թվականի զարգացման ռազմավարությանն ու դրա հետ մեկտեղ կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրերի խնդրին՝ տնտեսագետը նշեց. «Գոնե հրապարակային առումով որևէ կերպ տեսանելի չէ, թե առաջիկա 3, 6 ամիսների կտրվածքով ինչ քաղաքականություն է իրականացվելու: Այս առումով լրջագույն խդիր կա: Ինչ վերաբերում է մինչև 2050 թվականը ներկայացված ռազմավարությանը, ապա այն ավելի շատ կարելի է բնութագրել որպես ցանկությունների, բարի նպատակների ամբողջություն, որովհետև ցանկացած ռազմավարություն, բացի վերջնական երկարաժամկետ նպատակներից, նաև միջանկյալ նպատակներ, թիրախավորումներ պետք է պարունակեն: Բացի այդ, պետք է նախանշվի նաև այն ճանապարհը, այն քայլերի հաջորդականությունը, որոնցով այս ծրագիրը պետք է կյանքի կոչվի:

Երկարաժամկետ նպատակներ են ֆիքսվել, որոնք հավակնոտ են, բայց որպեսզի դրանք բարի ցանկություններից իրականում վերածվեն երկարաժամկետ թիրախավորումների, անհրաժեշտ են նաև միջանկյալ թիրախավորումներ: Եթե ֆիքսում ենք, որ մեր երկրում աշխատավարձը, օրինակ՝ 30 տարվա մեջ 7 անգամ պետք է աճի, միևնույն ժամանակ պետք է ասենք, թե 20 տարի, 10 տարի, 5 տարի հետո որքան պետք է աճի: Սա պետք է, որ ընթացքում հասկանանք՝ մեր նախանշած ճանապարհից շեղվել ենք, թե ոչ: Ամեն տարի կամ գոնե եռամյա ծրագրերի միջոցով վերլուծություններ պետք է լինեն, բայց այդ մասը մեզ մոտ բացակայում է: Բացի այդ, չխոսվեց նաև այն մասին, թե նման կարճաժամկետ ծրագրեր այդ մեծ ռազմավարության շրջանակներում մշակվելու և հանրայնացվելո՞ւ են, թե՞ ոչ»:

Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել