Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պո­պու­լիս­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ձա­խող­ման անա­տո­մի­ան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

Վերջին տարիներին աշխարհի մակարդակով պոպուլիզմի աճ է նկատվում։ Այսինքն՝ տարբեր երկրների քաղաքական համակարգերում կարևոր դեր են սկսել խաղալ պոպուլիստական քաղաքական ուժերը, որոնք, օգտագործելով հանրության ներսում եղած դժգոհությունները, կարողացել են հայտնվել խորհրդարաններում կամ էլ իշխանության գալ։ Քաղաքագետների որոշ մասը համոզված է, որ կորոնավիրուսային ճգնաժամը առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում, որպեսզի պոպուլիստական ուժերը ավելի մեծ ազդեցություն ձեռք բերեն քաղաքական համակարգի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճգնաժամային իրավիճակում հանրությունը կարող է նախապատվությունը տալ այն քաղաքական ուժերին, որոնք ամենից ժողովրդահաճո խոստումներն են տալիս։

 

Միևնույն ժամանակ գոյություն ունի նաև հակադիր տեսակետը, որ ճգնաժամը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ պոպուլիստական քաղաքական ուժերը հետ են մղվելու՝ իրենց տեղը զիջելով կարող քաղաքական ուժերին, որովհետև հանրությունը սկսել է իրավիճակը գնահատել ռեալ իրողությունների և քաղաքական ուժերի աշխատանքի հիման վրա։ Պոպուլիզմի խնդիրն առկա է նաև Հայաստանում։ Ինչպես գիտենք, Փաշինյանն ու իր թիմակիցները հանրության դժգոհությունների ֆոնին պոպուլիստական խոստումների միջոցով կարողացան իշխանության հասնել։

 

Սակայն իշխանության հասնելուց հետո նրանց գործելաոճում փոփոխություն տեղի չունեցավ. նրանք շարունակեցին գործել պոպուլիզմի ոգուն հավատարիմ։ Խնդիրն այն է, որ երկրի զարգացման ուղղությամբ առանց էական աշխատանքներ տանելու, իշխանությունները սկսեցին ժողովրդին ներկայացնել, թե Հայաստանը աննախադեպ զարգացում է ապրում, «տնտեսական հեղափոխություն» է տեղի ունենում, երկրում իրավիճակի էական փոփոխություն է նկատվում, սակայն իրականում իրադրությունը այնպիսին էր, ինչպես նախկինում, առանձին դեպքերում՝ շատ ավելի վատ։ Բացի այդ, իշխանություններն իրենց կատարած աշխատանքի բովանդակության վրա շեշտը դնելու փոխարեն սկսեցին ավելի շատ կենտրոնանալ փիառի վրա։

 

Օրինակ՝ եթե նայում ենք վարչապետ Փաշինյանի գործունեությանը, ապա այն լցված է սելֆիներով, լայվերով և հարցազրույցներով, մինչդեռ տարբեր ոլորտներում առկա խնդիրները մնում են չլուծված։ Այս դեպքում մենք արդեն գործ ունենք կառավարման ճգնաժամի հետ։ Իշխանություններն ի վիճակի չեն արդյունավետ կառավարում իրականացնել։ Իսկ այսպիսի գնահատականների առանձնահատուկ ցուցիչ է պետական կառավարման համակարգում առկա քաոսային իրավիճակը։ Իշխանությունները հայտարարում են, թե իրենք հանրության վստահությունն են վայելում, բայց մյուս կողմից նրանց աշխատանքից դժգոհությունները ավելի են խորանում։

 

Սա պայմանավորված է նաև նրանով, որ իշխանությունները, շատ հաճախ առանց լուրջ հաշվարկելու և շահառու խմբերի շահերը հաշվի առնելու, անտրամաբանական որոշումներ են ընդունում, իսկ պետական ինստիտուտները ի վիճակի չեն լինում իրադրությանը համապատասխան արձագանք տալ։ Այս ամենի արդյունքում մենք տեսնում ենք, թե ինչպես են հանրության տարբեր շերտերի՝ առևտրականների, խաղողագործների, գյուղացիների, ձկնորսների և այլն, դժգոհությունները պոռթկումներ ունենում բողոքի ակցիաների և ճանապարհներ փակելու միջոցով։

 

Թվում է, թե կորոնավիրուսի համավարակի արդյունքում գոնե բժիշկների աշխատանքը պետք է լիներ իշխանությունների ուշադրության կենտրոնում, բայց այնպիսի իրավիճակ է, որ անգամ բժիշկներն են բողոքում և նախազգուշացնում, որ կարող են թողնել իրենց աշխատանքը։ Թերևս գոհ են միայն իշխանության ներկայացուցիչները, որոնք, անկախ նրանից, թե ինչպես կաշխատեն, բարձր պարգևավճարներ են ստանում։ Ընդհանրապես, ցանկացած իշխանության պետք է հնարավորություն և ժամանակ տրվի իր աշխատանքի արդյունքները ցույց տալու համար, բայց երկու տարին թերևս ոչ միայն բավարար, այլև լիուլի բավարար ժամանակահատված էր, որպեսզի ակներև դառնա, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, որի հետ հույսեր էր կապում ժողովուրդը, մեծ հաշվով, չի արդարացրել իրեն։

 

Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. Կամենդատյան