Իսպանիայի գինու գործարանում գինու մեծ արտահոսք է տեղի ունեցել
ՎԻԴԵՈԻսպանիայի գինու գործարանում գինու մեծ արտահոսք է տեղի ունեցել, գրում է Lenta-ն` վկայակոչելով LAD Bible-ը:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է 50 հազար լիտր ալկոհոլային ըմպելիքը դուրս թափվում մետաղական պահոցից: Դեպքը տեղի է ունեցել Վիլամալեա գյուղում: Տուժածների մասին չի հաղորդվում:
2018-ին նման վթար էր տեղի ունեցել նաեւ Իտալիայում: Այդ ժամանակ Իտալիայի Ֆոնտանելա քաղաքում (Տրեվիզո նահանգ) սպիտակ փրփրուն գինով ցիստեռն էր պայթել, որից 30 հազար լիտր պրոսեկո էր դուրս թափվել:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



