Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է
ՔԱՂԱՔԱԿԱՆԳեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է: Այս մասին Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել:
«Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ
Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հետ է մղում հակառակորդի հարձակումները:
Ես վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը ամուր կանգնած է Պաշտպանության բանակի, ՀՀ Պաշտպանության նախարարության, Հայաստանի զինված ուժերի կողքին և մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է:
Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է:
Ես խնդրում և միաժամանակ հորդորում եմ չմատնվել խուճապի և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:
Կեցցե մեր Հայրենիքը, կեցցե մեր հզոր ու հաղթական բանակը:
Մենք հաղթելու ենք»։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



