Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով նաեւ մանկահասակ երեխա է տուժել. կադրեր Ստեփանակերտից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական զինուժի օդային հարձակումների թիրախը քաղաքացիական անձինք ու շինություններն են: Այս մասին հայտնել է Արցախ-Տեղեկատվական շտաբը եւ տեսանյութ հրապարակել։
Կադրերում վաղ առավոտյան հակառակորդի հրետակոծության հետևանքով վնասված Ստեփանակերտի բնակելի տներն են: Հրետակոծված տներից մեկի տանտիրուհին պատմել է, թե ինչպես են վաղ առավոտյան անակնկալի եկել հրետակոծությունից, ինչպես է մայրաքաղաքի ամենաբնակեցված հատվածում բնակվող ընտանիքը հրաշքով է փրկվել։
Ռմբապաստարաններ տեղափոխված երեխաներին հոգեւորականը գոտեպնդում է, հորդորում չվախենալ։ Տեսանյութում պատկերված է նաեւ Ստեփանակերտի բժշկական կենտրոն տեղափոխված վիրավոր մանկահասակ երեխան։



1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



