«Նորից հարձակվեց թշնամին։ Արդեն՝ լայնամասշտաբ։ Բոլորս տեղում ենք։ Բոլորս կանգնած ենք՝ կազմ, պատրաստ». Վարդան Պետրոսյան
ԼԱՅՖԴերասան Վարդան Պետրոսյանն իր Facebook-յան էջում անդրադարձել է Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին։ Դերասանը գրել է․

«Նորից հարձակվեց թշնամին։ Արդեն՝ լայնամասշտաբ։ Բոլորս տեղում ենք։ Բոլորս կանգնած ենք՝ կազմ, պատրաստ։
Ամեն վայրկյան պատրաստ՝ հրահանգի։ Ի զեն։ Մենք պաշտպանում ենք մեր հողը, մեր կանանց ու երեխաներին։
Մենք արդար ենք եւ մենք հաղթելու ենք։ Աստված մեզ պահապան»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



