Կարմիր խաչը կոչ է անում բոլոր ջանքերը գործադրել միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման առնչությամբ այսօր հայտարարություն է տարածել:
Ուղերձում նշվում է, որ ԿԽՄԿ-ն «մտահոգված է շփման գծի երկայնքով հակամարտության սրման մարդասիրական հետևանքներով» և «կողմերին կոչ է անում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել, որպեսզի միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար կանոնները պահպանվեն, պաշտպանվի ու հարգվի մարդկանց կյանքը»։
Ինչպես ընդգծել է ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը, Կարմիր խաչը հավատարիմ է «սրացման հետևանքով տուժածներին» օգնելու իր առաքելությանը և մտադիր է «չեզոք միջնորդի դերում» հանդես գալ:
«Կոչ ենք անում կողմերին հնարավոր բոլոր ջանքերը գործադրել միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու համար»,- ընդգծել է Շուեպը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



