Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը աղոթել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուս Ուղղափառ եկեղեցու հովվապետ, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը աղոթել է Լեռնային Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս մասին իր տելեգրամյան էջում գրել է Մոսկվայի պատրիարքարանի ներկայացուցիչ Վլադիմիր Լեգոյդան։
Կիրիլ պատրիարքը կարևորել է երկու կողմերի հոգևոր առաջնորդների դերակատարությունը, ովքեր պետք է ջանք ներդնեն խաղաղության հաստատման համար։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ռուս եկեղեցին մշտապես ջանքեր է ներդրել՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի համայնքների միջև երկխոսության ձևավորման, հետագայում էլ պատրաստ է նույնն անել։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին օդային և հրթիռային ակտիվ հերտակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



