Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ եմ անում նստել բանակցությունների սեղանի շուրջ.Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈւկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումովը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին նա ասել է խորհրդարանի հաշտարար խորհրդի նիստի ժամանակ, փոխանցում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն:
«Այսօր դժվարին ժամանակներ են ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների համար: Մենք` որպես պետություն, մտահոգված ենք տեղի ունեցող իրադարձությունների, մարտական գործողությունների կապակցությամբ:
Իմ եւ Գերագույն ռադայի անունից ուզում եմ բոլորին հորդորել անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ չմահանան, եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ` երկու պետությունների խաղաղ բնակիչների եւ քաղաքացիների կյանքը պահպանելու համար»,- ասել է Գերագույն ռադայի ղեկավարը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



