Արցախում՝ Մարտունիում, հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս պահին Tert. am-ի նկարահանող խումբը Արցախի Հանրապետությունում է: Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում լրագրողական խմբի աշխատանքների ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչները ֆիքսել են հակառակորդի ԱԹՍ, որը թիրախավորել և սկսել է հետապնդել իրենց:
Նշենք, որ այսօր ՊՆ-ն հայտարարել է, որ հակառակորդը հրետակոծում է Մարտունի քաղաքը:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական զրահատեխնիկա:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



