Եգոր Գլումովը որպես կամավոր սահման է մեկնելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌադիոհաղորդավար Գոռ Գրիգորյանը` Եգոր Գլումովը, որպես կամավոր սահման է մեկնելու: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ռադիոհաղորդավար Հակոբ Պապիկյանը` դիջեյ Ժակը:
«Մեր ավագ ընկեր, գործընկեր, ախպեր Գոռ Գրիգորյանը՝ որպես կամավորական, մեկնեց Արցախ: Ապրիլյանին էլ այնտեղ էր։
Բոլորս էլ, ըստ մեր ունակությունների ու բանակի անհրաժեշտության, պիտի կռվենք հանուն հայրենիքի:
Ընդհանրապես, Գոռի ՕԳԳ-ն Հայաստանի ու ամբողջ մարդկության համար անասելի բարձր է:
Պրն. մայոր, պատիվ ունեմ:
Աստված մեզ պահապան»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Գոռը դեռևս ապրիլյան պատերազմի ժամանակ կամավորագրվել էր և ռազմաճակատ մեկնել: Նա 90-ականներին ծառայել է սահմանապահ զորքերում, նաև` Պաշտպանության նախարարությունում: Գոռի հայրը նույնպես ժամանակին մասնակցել է Արցախյան պատերազմին:



1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



