Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բեկ. «Այն ջարդը պիտի տանք, որ մի 300 տարի սարսափով դողան»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Թուրքիան ասում է՝ Ադրբեջանն իմ եղբայր պետությունն է, և ես իրեն պետք է ընդառաջեմ զենք-զինամթերքով, տեխնիկայով, օդային ուժով: Աշխարհը պետք է պատժի Թուրքիային: Աշխարհը պետք է միջամտի, որ պատերազմը կանգնի, եթե չէ՝ մենք ավելի առաջ կգնանք, ինչպես ավելի վաղ խոստացավ մեր հարգարժան նախարար Դավիթ Տոնոյանը: Իրենք պետք է խնդրեն, որ զինադադար լինի: Սա մեր վերջին պատերազմն է, թուրքերին այն ջարդը պիտի տանք, որ մի 300 տարի սարսափով դողան, և այդ դողը զգան նաև իրենց հաջորդ սերունդները: Past.am-ի հետ զրույցում ասաց «Արծիվ-մահապարտներ» հատուկ գումարտակի զինյալ, «Աննկուն ծռեր» ջոկատի հրամանատար Աղաբեկ Խաչատրյան՝ Բեկը:

«Իսկ մենք ազգովի հանգիստ ենք: Մենք ամեն ինչին ենք պատրաստ: Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ տանկեր, այլ զինատեսակներ ու տեխնիկա են թողել՝ նաև վառված, փչացած: Բացի այդ, նաև առգրավել ենք իրենց զինտեխնիկան: Իրենց տեխնիկայով իրենց դեմ ենք դուրս գալիս ու պատրաստ ենք ավելի առաջ գնալ: Մենք թուրքից վախենալու ոչինչ չունենք: Մենք իրենց հոգեբանությունը նախորդ պատերազմների ժամանակ էլ ենք տեսել, ու այսօր էլ ոչինչ չի փոխվել: Իրենց լույսերն անջատված են,  գյուղերը դատարկված, ահ ու սարսափ կա իրենց մոտ: Ալիևի ու Էրդողանի ծրագիրը չի ստացվի: Մտածում են, թե պատերազմով կարող են իշխանություն պահել, բայց սխալվում են: Էրդողանին չի հաջողվի իրականացնել իր սուլթանական ծրագիրը: Մենք շատ ուժեղ ենք: Օրը 1500-1800 դոլար են տալիս վարձկաններին, բայց արդեն բազմաթիվ զոհեր կան նաև այդ շարքերում: Արցախյան պատերազմի ժամանակ էլ էին վարձու բանակներ բերում ու այդ ժամանակ էլ էին փախնում: Դեռ այն ժամանակ իրենց վարձու բանակի հրամանատարներն ասում էին, որ լեռնային կռվում հայերի դեմը խաղ չկա, ով սաղ կմնա՝ փախեք ձեր տները: Անձամբ իմ աչքի տեսածն եմ ասում և այսօր էլ ոչինչ չի փոխվել»,-ասաց Ա. Խաչատրյանը:

Իր խոսքն ուղղելով մեր հայրենակիցներին՝ Բեկը շեշտեց, որ կարևոր է պահել այն միասնական ոգին, որն այսօր կա:

«Ամբողջ ժողովուրդն իր օգնությունն է ցույց տալիս. մեկը՝ գումարով, մեկը՝ գուլպայով, մեկը՝ քաղցրավենիքով: Այսօր պատերազմ է, և ազգովի ենք այդ պատերազմում: Այսօր առավել քան կարևոր է, որ մեկս մյուսի հանդեպ ներողամիտ լինենք, սիրենք ու հարգենք իրար՝ մի կողմ թողնելով քաղաքականությունն ու քաղաքական հայացքները: Թող այդ բառը սիմվոլիկ ու անընդհատ կրկնվող չլինի, բայց միասնական լինենք, սխալ անողին էլ նույն ներողամտությամբ բացատրենք, որ այսօր ոչ մի ավելորդ խոսակցություն տանել չի կարելի: Թեպետ լայնածավալ պատերազմ է, բայց ոչինչ մեզ չի կոտրի: Ամեն մարդ թող իր գործով զբաղվի, կռվողը կռվի, որ մեր զինվորը, սպան, գեներալը կարողանան ճիշտ կատարել իրենց առջև դրված մարտական գործողությունները, որովհետև, ինչպես ասացի, սա մեր վերջին պատերազմն է»,-եզրափակեց նա:

Աննա Բադալյան

Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը