BBC-ն հարցազրույց է վերցրել Արցախի դեմ կռվող սիրիացի վարձկանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆBBC-ն հարցազրույց է հրապարակել սիրիացու հետ, ով պատմել է, որ իրեն հավաքագրել է թուրքամետ «Սիրիական ազգային բանակի» հրամանատարներից մեկը, եւ այժմ ինքը գտնվում է Ադրբեջանում:
Նրա խոսքով՝ իրեն առաջարկել են պաշտպանել ռազմական օբյեկտները, այլ ոչ թե մասնակցել ռազմական գործողություններին: Աշխատավարձը ամսական 2 հազար դոլար է: Նրանք Ադրբեջան են մտել Թուրքիայի տարածքով:
Սիրիացին պատմել է, որ, չնայած հավաստիացումներին, ինքը եւ այլ վարձկաններ մասնակցում են Ղարաբաղում հայկական ուժերի դեմ մարտերին: Նա ասել է որ տեսել է 10 զոհված սիրիացիների մարմիններ:
Սիրիայի հյուսիսում BBC-ի աղբյուրները հայտնում են, որ մի քանի ընտանիքներ լուրեր են ստացել Ադրբեջանում իրենց հարազատների մահվան մասին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



