Հայտնի է ադրբեջանական ՏՈՍ-1 ծանր հրանետային համակարգի տեղադիրքը. այն օկուպացված Լենինավան գյուղում է
ԲԼՈԳԸստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի տարածած կադրերի՝ Ադրբեջանը քաղաքացիական տների թիկունքում տեղակայված ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգից կրակ վարում Արցախի տարածքի դեմ:
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Արցախի տեղեկատվական շտաբի կողմից տեղորոշվել է կադրերում երևացող զինտեխնիկայի վայրը:
Այս տարածքը ԼՂՀ Մարտակերտի շրջանի՝ 1991-1994 թթ․ ընթացքում օկուպացված Լենինավան գյուղն է:
Իլհամ Ալիևը վերջին տարիներին պարբերաբար այս գյուղի հայաթափումը, օկուպացիան և տեղում ադրբեջանական բնակավայրի հիմնումը ներկայացրել է որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության «լուծման» ադրբեջանական մոդել:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



