Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տիգրանը ընկերուհի ուներ, անհամբեր իրեն էր սպասում. հունվարին պետք է ծառայությունը ավարտեր, և ամուսնանային. դպրոցի տնօրենը՝ զոհված զինծառայողի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տիգրանը շատ ընկերասեր, աշխատասեր ու նվիրված անձ էր, շատ ոգևորված գնաց բանակ: Հայրը 1990-ականներին պատերազմի ժամանակ ոտքը կորցրել էր, ու հիմա էլ իր երեխան գնաց պատերազմ ու չվերադարձավ. Tert.am-ին, հուզմունքը զսպելով, զոհված զինծառայող Տիգրան Սիմոնյանի մասին պատմեց Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Նառա Պապյանը:

«Տանը 3 երեխա էին՝ երկու տղա, մեկ աղջիկ, ինքը փոքրն էր: Տիգրանը ընկերուհի ուներ, անհամբեր իրեն էր սպասում, հիմա խիստ անհանգստանում ենք այդ երեխայի համար: Հունվարին Տիգրանը պետք է ավարտեր ծառայությունը, և ամուսնանային»,- նշեց նա:

Տնօրենը հիշում է, որ Տիգրանը շատ աշխատասեր էր, Ներքին Կարմիրաղբուրի դպրոցը վատ վիճակում է եղել, հովանավորի միջոցով կարողացել են ամբողջությամբ վերանորոգել, Տիգրանն էլ մյուս աշակերտների հետ միասին ամռան ամբողջ ընթացքում աշխատել է շինարարության վրա.

«Տիգրանի մասին հիշողությունները շատ են, շատ չափված -ձևած և զուսպ երեխա էր: Իր տարիքի համեմատ մեծի պահվածք ուներ: Մեծ հարգանք ուներ ուսուցիչների և մեծերի նկատմամբ։ Քանի որ բարձրահասակ էր, ինչ գործ կար, իրեն էր վստահվում: Այնքան աշխատասեր էր, որ դպրոցի ամեն մի անկյունում Տիգրանի մատնահետքը կա: Ու հիմա նրա գործը ստիպում է ավելին անել, քանի որ ինքը արել է, ստիպում է չընկճվել, քանի որ ինքը չի ընկճվել, ստիպում է, որ ավելի ուժեղ լինենք, քանի որ նա ուժեղ էր․․․ Երբ իմացանք լուրը, բոլորս կոտրվեցինք»:

Տնօրենը նշում է, որ դպրոցում նույնիսկ վախենում էին մտածել ու արտահայտվել, որ թեև դպրոցը գտնվում էր սահմանին, բայց 90-ականներից հետո երկար տարիներ զոհված անուն չեն ունեցել.

«Չնայած որ սահմանի դպրոց ենք, երեխաները ծառայում են, բայց մենք վիրավոր ու զոհ չունեինք, երբ հուլիս ամսին կրակոցներ էին, ու այդքան արկեր թափվեցին, բայց մենք նույնիսկ վնասված լուսամուտ չունեինք, դպրոցի սիրտը առողջ էր, ու հիմա Տիգրանով դպրոցի սիրտը կոտրված է, կուզենայինք իրեն ամուր գրկեինք ու պահեինք»:

Տիգրան Աշոտի Սիմոնյանը ծնվել էր 2000 թվականին, ծնվել և մեծացել Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Զոհվել է սահմանում մարտական գործողություններ իրականցնելիս:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ