Իրանի տարածքում ադրբեջանական 3 արկ է ընկել. կա վիրավոր (լուսանկարներ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանական Anaj գործակալությունը հայտնում է, որ ադրբեջանական 3 արկ ընկել է Խոդաֆարայի շրջանի Փարվիզխանլու գյուղում։ Ռումբերն ընկնելու արդյունքում երեխա վիրավորվել է, 6 տուն վնասվել է: Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը նախազգուշացրել էր, որ ոչ մի արկ չպետք է հասնի Իրան: Հաղորդագրությունն ուղարկվել էր Բաքու, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ գնդակոծելով Իրանի տարածքը՝ Ադրբեջանը փորձում է իրանական կողմին ներքաշել հակամարտության մեջ՝ ամբողջ պատասխանատվությունը գցելով հայկական կողմի վրա: Բացի այդ, իրանական հակաօդային պաշտպանությունը սահմանային տարածքում խոցել է ադրբեջանական մարտական անօդաչու թռչող սարք: Զինված ուժերն ու ծանր տեխնիկան արդեն տեղակայվել են Արցախի ու Ադրբեջանի հետ Իսլամական Հանրապետության սահմանների ողջ երկայնքով։

1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



