Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միչիգանը ճանաչեց Արցախի Հանրապետությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միչիգանը դարձավ ԱՄՆ 8-րդ նահանգը, որ ճանաչեց անկախ Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղ): Ժողովը, որ մեկնարկել էր սեպտեմբերի 29-ին, քվեարկությամբ ընդունել է ԱՀ-ն ճանաչելու մասին բանաձևը և կոչ արել ԱՄՆ-ին տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի Հանրապետության հետ՝ աջակցելով Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանը. Այս մասին հայտնում է Armtimes.com-ը՝ հղում անելով Միչիգանի Հայ Դատի հանձնախմբի կայքին (ANC-MI):

«Արցախի անկախության համար Միչիգանի Սենատի այս քվեարկությունը նշանն է ամերիկյան ժողովրդավարական արժեքների, ինքնորոշմանը մեր կայուն հավատարմության և մեծ հարված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այս խաղաղ հանրապետության դեմ շարունակվող ագրեսիայի»,- ասել է Միչիգանի Հայ ազգային կոմիտեի նախագահ Լարա Ներսեսյանը՝ նշելով, որ հայերը տարբեր նահանգներում մեծապես շնորհակալ են սենատոր Քնեզեկին և այն նահանգային սենատորներին, որ սատարել են Արցախի ժողովրդին՝ բերելով այս օրինագիծը:

«Արցախի պատմությունը շատ ամերիկյան պատմություն է՝ ազատության, ինքնորոշման, ժողովրդավարության և խաղաղության պատմություն»,- ասել է սենատոր Դեյվիդ Քնեզեկը: «Միչիգանցիները հպարտ են, որ միանում են Արցախին՝ ողջունելու այս ընդհանուր արժեքները, քանի որ մենք աշխատում ենք ընդլայնել ԱՄՆ-Արցախ մշակութային և տնտեսական կապերը և աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը»:

 

Սենատում Արցախի անկախության քննարկումն սկսվել էր սեպտեմբերի 29-ին. նստաշրջանի բացմանը սենատոր Քնեզեկին խոսել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին, խնդիրը հանգամանալից ներկայացրել էր Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը. «Մենք կցանկանայինք շնորհակալություն հայտնել սենատոր Քնեզեկին՝ Արցախին իր ժողովրդավարության ճանապարհին սատարելու և մեր հանրապետությունում բնակվողներին հուզող հարցերը բարձրացնելու համար»,- ասել է Ավետիսյանը:

«Մենք երախտապարտ ենք Միչիգանի ՀԱԿ-ին` Արցախի անվտանգությունը պաշտպանելու և Արցախի միջազգային ճանաչումը խթանելու գործում նրանց անխոնջ ջանքերի համար: Հուսով ենք, որ Միչիգանի՝ ԱՄՆ ութերորդ նահանգի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը օրինակ կլինի աշխարհի ժողովրդավարական հասարակությունների համար»:

Ավելի վաղ սենատոր Քնեզեկի և Ավետիսյանի հետ միասին ճեպազրույց էին տվել Միչիգանի Հայ ազգային օգնության միության, Համազգային հայ մշակութային և կրթական միության անդամները, Միչիգանի նահանգային Տան 40-րդ շրջանի թեկնածու Մարի Մանուկյանը, Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Կլինտ Կեստոն:

«Ես գալիս եմ մի համայնքից, որը երկար ժամանակ հետապնդվել է իր դավանանքի և էթնիկական պատկանելության համար, - ասել է Կեստոն:-Ես հասկանում եմ հայ համայնքի կարիքներն ու ձգտումները, և ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին`որպես ազատ ազգ նրա ինքնորոշման և ինքնապահպանության ճանապարհին»:

Նիստի ժամանակ նաև կոչ է արվել Միացյալ Նահանգների Նախագահին և Կոնգրեսին ճանաչել Արցախի ազատ և անկախ Հանրապետությունը և «ամրապնդել  նրա հետ տնտեսական և մշակութային համագործակցությունը»: Նշվել է, որ Միչիգանը շարունակում է աջակցել Արցախի ջանքերին «առկա տարածաշրջանային խնդիրների լուծմանը հասնելու և Հարավային Կովկասի ռազմավարական կարևոր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ»:

Այսպիսով, Միչիգանը միացել է Մասաչուսեթսին, Ռոդ Այլենդին, Մեյնին, Լուիզիանային, Կալիֆոռնիային, Ջիորջիային և Հավայան կղզիներին՝ Արցախի անկախությունը սատարող օրենսդրություն ընդունելով:

 
 



Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով․ մանրամասներ Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՇուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԳեղեցկության թագուհին մահացավ 35 տարեկան հասակում՝ անհասկանալի հանգամանքներումԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ Դավթյան