Խնդրում եմ անհարկի չքննարկել և չշրջանառել որդուս անունը. առայժմ որևէ տեղեկատվություն չունենք նրա մասին
ԲԼՈԳՀայտնի լուսանկարի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի հայրենակիցներ,
ես Ալբերտ Հովհաննիսյանի հայրն եմ: Իմ և իմ ընտանիքի անունից խնդրում և հորդորում եմ անհարկի չքննարկել և չշրջանառել որդուս անունը, քանի որ առայժմ որևէ տեղեկատվություն չունենք նրա մասին: Խնդրում նաև լրատվամիջոցներին և լրագրողներին շարունակ չզանգահարել և չդիմել մեզ Ալբերտի մասին տեղեկություններ ստանալու համար: Մեզ համար այս ծանր և դժվար պահին ցանկացած անհարկի խոսք, մեկնաբանություն ավելի է խորացնում մեր ցավը: Խաղաղություն մեր երկրին»։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



