Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով զոհվել է 26-ամյա ֆուտբոլիստ Լեւոն Սեւոյանը
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով հայաստանցի ֆուտբոլիստի զոհվելու մասին։
«ՀՖՖ-ն խորը վշտով տեղեկացավ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված, Վարդենիս համայնքի «Անդրանիկ» մարզադպրոցի ֆուտբոլիստ, 26-ամյա Լևոն Մեխակի Սևոյանի մահվան մասին։
ՀՖՖ-ն ցավակցում է Լևոնի ընտանիքին, հարազատներին, ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ, նաև Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի բոլոր զոհերի հարազատներին»,- նշվում է ցավակցական հաղորդագրությունում։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



